Նորք-Մարաշ 13-րդ փողոց, 38 տուն, Երևան, ՀՀ
sourcefound.management@gmail.com
+374-77-622003
«ՍՈՐՍ Տնակ» զարգացման կենտրոն

«ՍՈՐՍ Տնակ» զարգացման կենտրոնը միջազգային մոդելի հիման վրա մշակված սոցիալական ծրագիր է, որն իրականացվում է 2017թ․-ից։

Մեկնարկի պահից ի վեր ծրագիրը որդեգրել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի պայմանների բարելավման, կենսական անհրաժեշտության հմտությունների զարգացման և պահպանման, ինչպես նաև ծնողներին հոգեբանական, կրթական և աշխատանքային աջակցության ցուցաբերման սկզբունքը։

Ծրագրի շրջանակներում ամենատարբեր խնդիրներ, միջին և ծանր հաշմանդամություն ունեցող  երեխաներին իրենց անհատական պլանի հիման վրա տրամադրում ենք անհրաժեշտ վերականգնողական, զարգացման և խնամքի ծառայությունները, ապահովում ենք հենաշարժողական և ծանր վարքային խնդիրներով երեխաների տեղափոխումը տնից կենտրոն և հակառակը։

Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում ամսական կտրվածքով սպասարկվում են մինչև 90 երեխաներ՝ շաբաթական 12 ժամ, իսկ տարեկան կտրվածքով միջինում 130 երեխաներ սպասարկվում են մշտապես։ Ծրագիրը տարեկան կտրվածքով ունենում է մինչև 40 աշխատակից։ Կենտրոն հաճախող երեխաներին տրամադրվող ծառայություններն ընդգրկում են՝

Լոգոպեդի ծառայություն

Էրգոթերապիա

Երաժշտական թերապիա

Արտ-թերապիա (կավագործություն)

Հատուկ մանկավարժի ծառայություն

Հոգեբանի ծառայություն երեխաների և ծնողների համար

Կինեզոթերապիա / ադապտիվ մարմնամարզություն

Վարքային թերապիա

Ծրագրի հովանավորներն են՝

2017 – 2020թթ․ – «Քրոնիմետ» ԲՀ

2021 – 2022թթ․ – «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը («ԶՊՄԿ» հիմնադրամ)