«ՍՈՐՍ Տնակ» զարգացման կենտրոնը միջազգային մոդելի հիման վրա մշակված սոցիալական ծրագիր է, որն իրականացվում է 2017թ․-ից։
Մեկնարկի պահից ի վեր ծրագիրը որդեգրել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի պայմանների բարելավման, կենսական անհրաժեշտության հմտությունների զարգացման և պահպանման, ինչպես նաև ծնողներին հոգեբանական, կրթական և աշխատանքային աջակցության ցուցաբերման սկզբունքը։
Ծրագրի շրջանակներում ամենատարբեր խնդիրներ, միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց անհատական պլանի հիման վրա տրամադրում ենք անհրաժեշտ վերականգնողական, զարգացման և խնամքի ծառայությունները, ապահովում ենք հենաշարժողական և ծանր վարքային խնդիրներով երեխաների տեղափոխումը տնից կենտրոն և հակառակը։
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում ամսական կտրվածքով սպասարկվում են մինչև 90 երեխաներ՝ շաբաթական 12 ժամ, իսկ տարեկան կտրվածքով միջինում 130 երեխաներ սպասարկվում են մշտապես։ Ծրագիրը տարեկան կտրվածքով ունենում է մինչև 40 աշխատակից։ Կենտրոն հաճախող երեխաներին տրամադրվող ծառայություններն ընդգրկում են՝
Լոգոպեդի ծառայություն
Էրգոթերապիա
Երաժշտական թերապիա
Արտ-թերապիա (կավագործություն)
Հատուկ մանկավարժի ծառայություն
Հոգեբանի ծառայություն երեխաների և ծնողների համար
Կինեզոթերապիա / ադապտիվ մարմնամարզություն
Վարքային թերապիա
Ծրագրի հովանավորներն են՝
2017 – 2020թթ․ – «Քրոնիմետ» ԲՀ
2021 – 2022թթ․ – «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը («ԶՊՄԿ» հիմնադրամ)