Նորք-Մարաշ 13-րդ փողոց, 38 տուն, Երևան, ՀՀ
sourcefound.management@gmail.com
+374-77-622003
  1. 2014-2015թթ․ 6 ամիս շարունակ Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» սպորտի և ձիավարժանքների կենտրոնում հիփոթերապիայի իրականացում շուրջ 50 երեխայի համար։ Հովանավոր՝ Քրոնիմետ ԲՀ ։
  2. 2016թ. հունվար-փետրվար ամիսներին հաշմանդամություն ունեցող 35 երեխաների համար տան պայմաններում վերականգնողական թերապիաների ապահովում: Հովանավոր՝ «Նյու Լայֆ Արմենիա» ԲՀ :
  3. 2016թ. փետրվար-մարտ ամիսներին 48 երեխայի համար վերականգնողական թերապիաների ծառայություն քաղաքի 2 հատվածում՝« Ամի» ակումբում` Նալբանդյան փ. և «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության կենտրոնում` Կոմիտասի պողոտա 49/2։  Հովանավոր՝ Քրոնիմետ ԲՀ ։
  4. 2016 թ. հունիս-նոյեմբեր ամիսներին ամառային և աշնանային թերապևտիկ ճամբար 40  երեխաների համար 7 տեսակ թերապիաներով: Ճամբարը գործում էր «ՍՈՐՍ» հիմնադրամի կենտրոնում, որը տեղակայված է Կոմիտասի 49/2 հասցեում։  Հովանավոր «Մաքուր երկաթի Գործարան» ԲԲԸ:
  5. 2013-2021թ.թ. Առավել ծանր հենաշարժողական խնդիրներով երեխաների համար՝ հատկապես անապահով ընտանիքներից, բժշկական և վերականգնողական կենտրոններ հաճախելու նպատակով տաքսի ծառայության տրամադրում: 8 տարվա ընթացքում հովանավորներ են՝ «Քրոնիմետ» ԲՀ , «Մաքուր երկաթի Գործարան» ԲԲԸ, «Նյու Լայֆ Արմենիա» ԲՀ, «Եվրոլուչե» ՍՊԸ:
  6. 2016-2021 թթ․ Մասնագիտական ծնողական վերապատրաստումներ, փորձի փոխանակում։