Հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ արտադրություն՝ իրենց հատուկ ծնողների կողմից
Սորս հիմնադրամի արտադրական ճյուղը ստեղծվել է նպատակ ունենալով լրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված գույքի և ադապտացիաների արտադրության ոլորտի բացը տեղական շուկայում։
Ծրագրի շրջանակներում մենք
ստեղծում ենք աշխատատեղեր կարի և փայտի արտադրամասներում,
Այժմ երեխաների թերապիաների ընթացքում կիրառվում են ծնողների ձեռքերով տեղում պատրաստված զարգացնող զգայական խաղերը:
Այս ծրագրով նախատեսում ենք ներգրավել ավելի շատ երիտասարդ մայրեր, շարունակել հետագա կրթական գործընթացը և շուտով զբաղվածություն ապահովել նրանց համար։ Ինչպես նաև նպատակ ունենք օգնել հաշմանդամություն ունեցող երեխաներին` ապահովելով նրանց, մայրերի և մասնագետների համատեղ ուժերով մշակված և իրականացված, անհատական օգտագործման առօրյա հարմարանքներով և զարգացմանը նպաստող անհրաժեշտ իրերով, նաև տրամադրել նման պարագաներ և ադապտացված փափուկ գույք կենտրոններում երեխաների հետ աշխատելու համար։
Արդեն շուրջ 21 կենտրոններ հագեցվել են մեր հատուկ գույքով և պարագաներով, շուրջ 100 երեխաներ ստացել են իրենց կարիքներին համապատասխան հատուկ անհատական հարմարանքներ։
Այս տարիների ընթացքում մեր ծնողական թիմին իրենց մեծագույն աջակցությունն են ցուցաբերում ինչպես անհատներ (կամավորներ), այնպես էլ տարբեր ընկերություններ: Հասկանալով, որ հաշմանդամություն ունեցող երեխան մեր հասարակության լիիրավ անդամն է, և միայն ձեռք մեկնելով միմյանց, կարող ենք ստեղծել առողջ հասարակություն:
Աշխատակազմ
Սիրան Հովհաննիսյան
դերձակ
Սուսաննա Հարությունյան
դերձակ
Աննա Մկրտչյան
վաճառող խորհրդատու
Աննա Մինասյան
վաճառող խորհրդատու
Ծրագրի հովանավորներն են՝
ՄԱԿԲՀ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԿ, ՀԲԸՄ/ԵՄ, ԳԻՇՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԻԶՄԻՐԼՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՍԱՓ-ԱՓ, ԻՄՓԱՔԹ ՀԱԲ/ԵՄ