

հիմնադրված`
2013 թվականին
Հիմնադրամի գործունեությունը ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նրանց առողջական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը։
Մասնագիտական և ծնողական ուժերը կենտրոնացնելով երեխաների վրա՝ մենք
նպաստում ենք երեխաների հմտությունների զարգացմանը,
ապահովում ենք նրանց խնամքը տանը և կենտրոնում,
տրամադրում ենք վերականգնողական ծառայություններ, ինչպես նաև ադապտացված հատուկ գույք, կահույք և պարագաներ՝ հարմարեցնելով միջավայրը նրանց կարիքներին
իրականացնում ենք միջոցառումներ, որոնք օգնում են նրանց հնարավորինս ինտեգրվել հասարակությանը։